Նստած եմ մեր գյուղի տան ցեմենտբետոնե շեմին փռած փափուկ մենդարի վրա բազմած մութաքների վրա։ Վերևում երկինքն է, ներքևում` ես` ինքնագոհ, աջ ոտքս ձախ ոտքիս ծնկին բազմած։ ՈՒ պապս` փայտե փոքրիկ աթոռակին նստած, որ կազմուպատրաստ սպասում է իշխանուհի տատիս այդ օրվա հրատապ հրամաններին. «էս դեսը բե'ր, էն դենը տա'ր...»...